Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցը։
«Քննարկվեն են այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների կողմից նախկինում, ամենաբարձր մակարդակով՝ արված համատեղ հայտարարությունները»,- ասվում է զեկույցում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև ընդգծել են եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանի անվտանգության ապահովման համար, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։