Ազատի ջրամբարն ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների ցանկում, սակայն մեր քաղաքացիները հաճախ են տրանսպորտային միջոցներով մուտք գործում այնտեղ, ինչի հետևանքով հայտնվում արգելափակման մեջ: Արդյունքում ծանրաբեռնվում են նաև հրշեջ-փրկարարները:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, Արարատի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ՝ «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերություն հետ համագործակցությամբ, ջրամբարի տարածք տանող ավտոճանապարհներին տեղադրվել է վտանգի մասին զգուշացնող թվով 6 պաստառ: Նպատակն է՝ բարձրացնել մեր քաղաքացիների զգոնությունը և հնարավորինս զերծ պահել նրանց անցանկալի իրավիճակներում հայտնվելու ռիսկից: