Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոյեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1.2-րդ ենթակետով և 12.10-րդ կետով.
«Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի հիմնադրման 65-ամյակի կապակցությամբ, մշակութային կրթության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար «Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Կարինե Շահրամանյանին պարգևատրել Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով»: