Հաստատվել է ՀՀ-ում ՓՄՁ զարգացման խորհրդի կազմում ընդգրկվող գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ցանկը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոյեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որի համաձայն հաստատվել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում ընդգրկվող գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ցանկը։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի N 638-Ն որոշման N 2 hավելվածի 7-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում ընդգրկվող գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ցանկը հաստատելու մասին» N 442-Ա որոշումը»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ

  • «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ),
  • «Ինժեներական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ),
  • «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ),
  • «Համաշխարհային ազատ տնտեսական գոտիների կազմակերպություն» ոչ առևտրային ասոցիացիա (համաձայնությամբ),
  • «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ (համաձայնությամբ),
  • «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ (համաձայնությամբ),
  • «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ (համաձայնությամբ),
  • «Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ),
  • «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ),
  • «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ),
  • «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել