Աննա Վարդապետյանի հրամանով Արարատի մարզի դատախազը կփոխադրվի Շիրակի մարզի դատախազի պաշտոնին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․

«Արարատի մարզի դատախազ, արդարադատության  երրորդ դասի խորհրդական պետական խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանին փոխադրել Շիրակի մարզի դատախազի պաշտոնին ս․թ․ նոյեմբերի 22-ից»։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի նոյեմբերի 17-ի հրամանով պաշտոնից ազատվել էր Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել