«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար։
Այս մասին տեղեկանում են Միգրացիոն ծառայությունից։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ փախստականի կարգավիճակ ստացած անձինք իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ դատարաններ հայցեր ու բողոքներ ներկայացնելիս ազատվում են պետական տուրքի վճարումներից: