Հանրային պաշտպանների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի ժամկետը նոյեմբերի 21-ն է

2023 թվականի համար (հունվար ամսից) նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերը (հաստիքները), այն է՝ Երևան քաղաքում քրեաիրավական մասնագիտացմամբ 6 ամբողջական հաստիք, համալրելու համար,

ինչպես նաև 2023 թվականի ընթացքում առաջացանալիք թափուր հաստիքները համալրելու նպատակով հանրային պաշտպանների թեկնածուների ցուցակ ձևավորելու համար՝

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտարարում է հետևյալ մրցույթները՝

1) քաղաքացիաիրավական և վարչաիրավական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների հնարավոր (տարվա ընթացքում առաջացող) թափուր հաստիքները համալրելու համար.

2) քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի Թափուր տեղերը (6 հաստիքները), ինչպես նաև Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների հնարավոր (տարվա ընթացքում առաջացող) թափուր հաստիքները համալրելու համար ։

Տեղեկացնում ենք, որ՝

1) Մրցույթի գրավոր փուլը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-3 հասցեում (ՀՀ փաստաբանական դպրոց, 3-րդ հարկ) 2022 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ին:

2) Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են սույն հայտարարության հրապարակելու օրվանից մինչև 2022 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում:

3) Փոստով ուղարկված դիմումները չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2022թ. նոյեմբերի 21-ից հետո:

4) Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ։

5) Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը կհրավիրվի հարցազրույցի Պալատի խորհրդի 2014 թվականի հունվարի 15-ի թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 4.11 կետի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել