«Գազպրոմ»-ն առաջիկա ձմռանը շուրջ մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ կառաքի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Համապատասխան պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 15-ին «Գազպրոմ» ընկերության և Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի միջև:
Այսպիսով, ռուսական գազը մերժող Եվրոպան ռուսական գազ կգնի Ադրբեջանի միջնորդությամբ, քանի որ Ադրբեջանի գազային ծավալները չեն բավարարի փոխարինել Ռուսաստանին: Դա ակնհայտ ճշմարտություն էր, ուղղակի այս իրավիճակում ԵՄ–ի շնորհիվ շահող դուրս եկավ բռնապետ Ալիևը»,-նշել է նա: