Նոյեմբերի 13-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում ծեծկռտուք է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վարորդները և ուղևորները վիճել են։
Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Միջադեպի մասնակիցներից մեկը ինքնաձիգով կրակել էր։ Նա հենց Սոս Մանուկյան փողոցում ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Վաղարշապատի բաժին են ներկայացվել նաև միջադեպի այլ մասնակիցներ։ Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոցներ արձակած տղամարդը ինքնաձիգը ներկայացրել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։