Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի հատվածում, հերթական ապատեղեկատվությունն է:
Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարութոյւն է տարածել ու հայտնել, թե նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը․ «Բացի այդ, ժամը 17:10-ին Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը»։