Վթար, ծեծկռտուք և կրակոցներ Էջմիածնում. ոստիկանություն

Նոյեմբերի 13-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում ծեծկռտուք է։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հիշյալ փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վարորդները և ուղևորները վիճել էին։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Միջադեպի մասնակիցներից մեկը ինքնաձիգով կրակել էր։

Նա հենց Սոս Մանուկյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Վաղարշապատի բաժին են ներկայացվել նաև միջադեպի այլ մասնակիցներ։ Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոցներ արձակած տղամարդը ինքնաձիգը ներկայացրել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել