Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները նոյեմբերի 17-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում հայտնաբերել, սառը զենք կրելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի:
Այս մասին տեղեկանում ենք ոստիակնությունից:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և գազային ատրճանակ:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: