Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Եզդիները Արցախի հերոս ունեն՝ Քյարամ Սլոյան»:
Iravaban.net-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ազգությամբ եզդի քաղաքացին ստանում է այս բարձրագույն կոչումը:
«Շքանշանն այսօր հանձնել ենք Քյարմ Սլոյանի ընտանիքի անդամներին»,-նշեց նա:
Հիշեցնեք, որ Քյարամ Սլոյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Նա ծառակել է Մարտակերտի շրջանում:
Նա ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Քյարամը եղել է արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս։ Նրա հրամանատարն էր՝ Արմենակ Ուրֆանյանը։
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագիրը դեռ չի հրապարակվել: