Երևանում նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև։ Նոյեմբերի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան ժամերին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձանա: