Պետական հատվածի աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Բաբկեն Թունյան

Ազգային ժողովում քննարկվում է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հարակից զեկուցման ընթացքում անդրադարձավ նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման կարգին, որը ներդրվելու է 2023 թվականից: Նա նշեց, որ համապատասխան օրենսդրական կարգավորումները կընդունվեն մինչև 2022 թվականի վերջ:

«Դեկտեմբերի 6-ին մեկնարկող քառօրյայում մենք առաջին ընթերցումը կանցնենք: Ժամանակը կարճ է, բայց մենք անպայման կունենանք բաց քննարկումներ: Եկամուտների հայտարարարգրման մեջ շեշտը դրվելու է եկամուտների վրա: Ծախսերի մասը վերաբերելու է այն ուղղություններին, որոնց դեպքում սոցիալական կրեդիտներ են աշխատելու, օրինակ՝ առողջապահության ուղղությամբ, կրթության ուղղությամբ կատարված ծախսերը, որոնք կհայտարարագրվեն, հետո որոշակի փոխհատուցում կստացվի պետությունից կամ հարկման բազայից կնվազեցվի»,-նշեց նա:

Ըստ պատգամավորի՝ 2023 թվականի բյուջեի հետ կապված հսկայական աշխատանք է տարվում:

«Բավականին անշնորհակալ գործ է բյուջեով զբաղվելը: Ուզում եմ ֆինանսենրի նախարարությանը շնորհակալություն հայտնել հիմնական բեռը իրենց վրա կրելու համար: Ասում են՝ բյուջե մշակելը, դա հիսաթափությունները հավասարափափ բաշխելու մշակույթ է, որովհետև ոնց անում են, միշտ բոլորը դժգոհ են լինում»,-ասաց Թունյանը:

Նա ընդգծեց, որ 2023 թվականի բյուջեն առանձնանում է, որովհետև հավակնոտ բյուջե է:

«Ինչպես գիտեք՝ 2020 թվականին քվիդից հետո, պատերազմի հետևանքով մենք ստօպված եղանք պետական պարտք ավելացնել և պետակա պարտքը գերազանցեց մեր համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը, իսկ դա նշանակում էր որոշակի սահմանափակումներ: Այսինքն, երբ պետական պարտքը 60 տոկոսը գերազանցում է գործում են հարկաբյուջետային կանոններ, որով քո սոցիալական ծախսեր կատարելու հնարավորությունները խիստ սահմանափակվում են: Այս տարվա վերջին մենք կունենանք պարտք համախառն ներքին արդյունքի մոտ 50-51 տոկոս հարաբերակցություն: Դա պայմանավորված է երկու հանգամանքով, նախ՝ դրամի փոխարժեքի բարցրացմամբ և համախառն ներքին արդյունքի մեծացմամբ: Հաջորդ տարի Կառավարության, այսպես ասած՝ կապված ձեռքերը բացվում են, դա հնարավորություն կտա ավելի շատ միջոցառումներ իրականացնել, ինչը և նախատեսվել է: Այդ միջոցառումների մի մասն արդեն իսկ արվել է թոշակների բարցրացման տեսքով: Հաջորդ տարի նույնպես նախատեսվում է թոշակների բարձրացում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, նախատեսվում է բազային աշխատավարձի բարձրացում, որի հետևանքով կբարձրանա հանրային ծառայողների աշխատավարձը:

Մենք նախատեսում ենք բարձրացնել բազային աշխատավարձը, որի հետևանքով պետական հանրային ծաայողների աշխատավարձերը կբարձրանան, բայց նվազեցնելու ենք պարգևավճարների ֆոնդը, ոչ նույն չափով, բայց այնպես է ստացվելու, որ 10 տոկոսով պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը կբարձրանա: Մենք պարգևավճարների ինստիտուտը սահուն կերպով փոխարինում ենք աշխատավարձերի բարձրացման տարբերակով: Կգա մի պահ, որ պարգևավճարների ֆոնդը կշարունակ մնալ, բայց դա կլինի իրական, արպես պարգևավճարի տրամաբանությանը համապատասխանող գործիք: Այսինքն մոտիվացման համար, ըստ աշխատանքի կատարման արդյունքների»,-նշեց Բաբկեն Թունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել