2023 թվականին կավելանան պետական ծառայողների աշխատավարձերը։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Դա տեղի կունենա նվազագույն աշխատավարձի փոխկապակցված բազային աշխատավարձի չափը բարձրացնելու և ներկայում սահմանված 66,1 հազար դրամը 83,2 հազար դրամ սահմանելու արդյունքում։ Նշված նպատակով բյուջետային հատկացումները 2023 թվականին ավելացվել են 21 միլիարդ դրամով»,- նշեց նա: