Նախնական (արհեստագործական) մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է ատեստավորման համակարգ ներդնել

Փոփոխությունները հնարավորություն կտան, որպեսզի նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում ներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք ուղղված են լինելու աշխատակիցների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմին: ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելու ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ըստ փոխնախարարի՝ այստեղ առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, ինչը գործում է հանրակրթության ոլորտում՝ ատեստավորման եւ տարակարգերի միջոցով: Ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թ.:

Փոփոխությունների եւ լրացման ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք՝ լիազորող նորմ, որը Կառավարության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին հնարավորություն կընձեռնի ընդունելու նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող իրավական ակտեր:

Նախագծով առաջարկվում է նաեւ տրանսպորտային փոխհատուցման հնարավորություն նախատեսել ոլորտի ուսանողների եւ դասախոսների համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարակից զեկույցում ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ կարեւորելով առաջարկվող փոփոխությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել