«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի նոյեմբերի 16-ին կայանալիք Ազգային ժողովի և Կառավարության հարց ու պատասխանին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Մամիջանյանը:
«Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ հարց ու պատսխանի և առհասարակ ամբիոնին ցանկացած մոտեցումը ինքը օգտագործում է ներքաղաքական մանիպուլյացիաներ դաշտ նետելու համար: Այս պահին մենք չենք ուզում դրա մասը կազմել»,-ասաց Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ իրենց նպատակը եղել է և մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը:
«Ասել, որ փողոցային պայքրը որևէ արդյունքի չի բերել, իրականությանը չի համապատասխանում: Կատարվել են սախալների վրա աշխատանքներ, թե՛ խոսույթրի մակարդակով, թե՛ տեխնիկական: Դրանք աշխատանքային քննարկումներ են, որոնք ընթանում են»,-ասաց Մամիջանյանը: