Team տելեկոմը տեղեկացնում է, որ Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։
«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,-ասված է հայտարարության մեջ։