«Շրջանառվող այն տեղեկությունների վերաբերյալ, թե Սեյրան Օհանյանին պատրաստվում են ձերբակալել, հարկ եմ համարում տեղեկացնել»․ Ռուզաննա Խաչատրյանի մեկնաբանությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը հայտարարությամ է հանդես եկել՝ նշելով․

«Հարգելի հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր

Հաշվի առնելով ինձ ուղղված բազմաթիվ զանգերը, նամակները, որոնցով հարցնում եք՝ ինչ վերաբերմունք ունեմ մամուլում, սոցհարթակներում շրջանառվող այն տեղեկությունների վերաբերյալ, թե Սեյրան Օհանյանին պատրաստվում են ձերբակալել, հարկ եմ համարում տեղեկացնել:

Չմեկնաբանելով, թե ում կողմից և ինչու են կազմակերպվում այսպես կոչված տեղեկատվական «արտահոսքերը», ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ ուժեր, համագործակցելով ազգային ժողովում էրդողանի համակիր ներկայացուցիչների հետ, միանշանակ քաղաքական սցենարով գրված թատրոն են փորձելու բեմադրել:

Հ․Գ․ Կարծում եմ, փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել