Նոր մանրամասներ Երևան-Սևան ճանապարհին տեղի է ունեցած ավտովթարից

Քիչ առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցած ավտովթարի մասին ԱԻՆ-ը հաղորդում է նոր մանրամասներ:

Ըստ նախարարության հրապարակած տվյալների՝ տուժածներ Լ. Ա.-ն (1989 թ.), Ա. Ա-ն (1983 թ.), Վ. Ա.-ն (2010 թ.), Ջ. Ա.-ն (2008 թ.), Լ. Բ.-ն (1951թ.), Հ. Գ.-ն (1968 թ.) և Հ. Գ.-ն (1971 թ.)  տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև Ա.Ա-ն, Ջ.Ա.-ն և Հ.Գ.-ն Աբովյան քաղաքի ԲԿ-ից տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: ՃՏՊ-ի հետևանքով Աբովյան քաղաքի ԲԿ-ում մահացել է Լ. Հ.-ն (1975 թ.), իսկ երկու անձը չպարզված քաղաքացի՝ Երևանի «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում: Բժիշկների խոսքերով` մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: Տեղում իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 1113L պ/հ ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Հ. Ս.-ն (1971 թ.), Լ. Բ.-ն (1960 թ.), Դ. Ս-ն (2001 թ.) և Ա. Ս-ն (2002 թ.)  տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել