Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով՝

1. «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (օրենքների նախագծերի փաթեթ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել