Կալանավորված անձանց և դատապարտյալի գրքերից, ամսագրերից և թերթերից օգտնելու իրավունքը

Կալանավորված անձը կամ դատապարտյալն օգտվում է կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում եղած պարբերական մամուլից և գրականությունից:

Կալանավորված անձինք կամ դատապարտյալներն իրավունք ունեն օգտվելու կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի աշխատողի միջոցով` իրենց հաշվին կամ բաժանորդագրության ձևով ձեռք բերված գրականությունից և պարբերական մամուլից, որի համար կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետին:Բաժանորդագրության ձևակերպումը կատարում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը: Բաժանորդագրության համար անհրաժեշտ դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվից: Բաժանորդագրությունը ձևակերպվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի փոստային հասցեով:

Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում կազմակերպվում են գրադարաններ:Կալանավորվածներին պահելու վայրում և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում` գրադարանում առկա գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների` գրադարանավարին տրված պատվերների հիման վրա:Կիսաբաց կամ բաց ուղղիչ հիմնարկում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալներն օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել