Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կկատարվի քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք․Արտաշատ) հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող հինգ սարկավագներ, ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։

Նոյեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի ձեռնադրվող սարկավագների ընծայման արարողությունը։

Նոյեմբերի 13-ին Արցախում ևս կկատարվի քահանայական ձեռնադրություն։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում, ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, առաջին անգամ տեղի կունենա քահանայական ձեռնադրություն։ Քահանայության աստիճանի կարժանանա ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել