Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
«Իր վերջին ելույթում նախագահ Ալիևը կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարությամբ նախատեսված` ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու մասին համաձայնությունը։ Տարօրինակ է, որ նա Հայաստանին է մեղադրում փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»: