Ապաստանի տրամադրման վերաբերյալ վարույթի և ընդունած որոշման մասին ծանուցելը

Ապաստան հայցողներին ուղղված բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր, հայերեն կամ ապաստան հայցողին հասկանալի լեզվով և ուղարկվեն լիազոր մարմնի կողմից: Եթե ծանուցագիրը սահմանված կարգով ուղարկելուց հետո չի հասնում ապաստան հայցողին, ապա լիազոր մարմինը փորձում է պարզել ապաստան հայցողի բնակության վայրը:

Եթե մեկ ամսվա ընթացքում ապաստան հայցողի բնակության վայրը չի պարզվում, ապա լիազոր մարմինը ապաստան հայցողի վերջին հայտնի բնակության վայր ուղարկում է գրություն` լիազոր մարմին անհապաղ ներկայանալու մասին:

Լիազոր մարմնի ընդունած բոլոր որոշումները, ներառյալ` ապաստանի ընթացակարգի կասեցման և կարճման մասին որոշումները, ապաստան հայցողին տրամադրվում են նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ապաստան հայցողին լիազոր մարմնից որոշումը վերցնելու վերաբերյալ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Եթե որոշումը չի կարող հանձնվել ապաստան հայցողին, և ապաստան հայցողը, նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն, ծանուցագիր ուղարկելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չի դիմում լիազոր մարմին, ապա որոշումը ստանում է օրինական ուժ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել