Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ նոյեմբերի 11-ին ժամը 10:30-ին, Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում (նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան)։
Հիշեցնենք, որ Արմենի որդին ներգրավվել է որպես օրինական ներկայացուցիչ և պնդել է, որ վարույթը շարունակվի՝ նպատակ ունենալով հասնել մեղադրյալի արդարացմանը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը կորցրել էր գիտակցությունը։ Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Գրիգորյանը մահացել է:
Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել: