Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին որոշում է ստորգրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Հակոբ Ավագյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին»։
Հիշեցնենք, որ այս պաշտոնին Ավագյանը նշանակվել էր վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ։ Մինչ այդ էլ նա զբաղեցրել է Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի պաշտոնը։