Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հայտնել է, թե ինչ պետք է անել երբ շուն է կորում։
«Սիրելի երևանցիներ, եթե ձեր շունը փախել կամ կորել է և դուք ենթադրում եք, որ կենդանին կարող է լինել մեր կենտրոնում, ապա անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
- Կապ հաստատել մեզ հետ ֆեյսբուքյան էջի կամ [email protected] էլ.փոստի միջոցով,
- Նշել տարածքը՝ հասցեն, որտեղից կորել է շունը,
- Տրամադրել լուսանկար կենդանուց՝ նույնականացնելու համար,
- Ներկայացնել կենդանու բժշկական անձնագիրը,
- Ներկայացնել հաշվառման մասին վկայող փաստաթուղթ:
- Հավելյան տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-514-539 հեռախոսահամարով»։