Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկվելու համար դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է

ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունների դիմումները ներկայացնելու համար նախատեսված ժամկետը երկարացվել է։

Դիմումների ներկայացման ժամկետը (ըստ ներկայացված ձևաչափի) երկարաձգվել է՝ նոյեմբերի 4-ի փոխարեն մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը։  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել