Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը նոյեմբերի 9-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի Ե 40/10-7844 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Արսեն Բախշիի Արզումանյանին 2022 թվականի նոյեմբերի 9-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ»: