Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի տներից մեկում 3 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց գյուղի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը։
Մահացածներն են 31-ամյա Զարինե Մ․-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը։
«Շատ նորմալ ընտանիք էին, երկար տարիներ է այդ տանն էին բնակվում։ Մահացել է Զարինեն և նրա 2 երեխաները։ Ամուսինը տանը չի եղել»,-նշեց Վարդանյանը։
Գյուղի վարչական ղեկավարի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե որն է եղել նրանց մահվան պատճառը, ոչինչ չեն հայտնում։