Ողջունում եմ ձեր որոշումը․ Սամվել Բաբայանը՝ Ռուբեն Վարդանյանին

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետական նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ․

«Հարգելիˊ Ռուբեն Կառլենի,

Անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից ողջունում եմ Արցախում բնակություն հաստատելու ու Արցախի Հանրապետության պետական նախարարի բարձր պաշտոնն ստանձնելու Ձեր որոշումը։

Պետական նախարարի համակարգման լայն տիրույթը նախևառաջ լայն պատասխանատվություն է, նույնքան էլ՝ հանրային ակնկալիք ու պահանջ, ուստի կառավարության գործունեության օգտակար գործողության գործակիցն այլևս շաղկապվում է Ձեզ, Ձեր քաղաքական կամքին և Ձեր կողմից կազմավորվող կառավարության մասնագիտական, մարդկային ու բարոյական որակներին։

Հուսով ենք, որ, որպես ԱՀ պետական նախարար, կանեք հնարավոր առավելագույնը Ձեր համակարգման ներքո գտնվող ոլորտների կայուն զարգացման, ինչպես նաև Արցախի զգայուն անվտանգային և բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացման ուղղությամբ։

Հարգելիˊ պետնախարար,
Շնորհավորելով մաղթում ենք Ձեզ արդյունավետ գործունեություն, հաջողություն և ողջախոհություն այդ պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Արցախի և համահայկականության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել