Այսօր հյուրընկալել եմ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, ով Գյումրիում էր մասնավոր այցով։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Նորին Գերազանցություն տիկին Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։
Ի թիվս այլ հարցերի, տկն.դեսպանի հետ քննարկել ենք համատեղ կրթական ծրագրերի իրականացման, մոդելային մեկ դպրոցի օրինակով ֆրանսերենի խորացված ուսուցմանն առնչվող հարցեր»,-նշել է նա։