Երևանում և Հանրապետության 10 մարզում այս պահին 3260 թափուր աշխատատեղ կա. ԱՍՀՆ

Մայրաքաղաք Երևանում և Հանրապետության 10 մարզում այս պահին 3260 թափուր աշխատատեղ կա։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության workforall.am կայքում ներկայացված են այդ աշխատանքների մանրամասն նկարագրերը։

Անհրաժետ ինֆորմացիան լրացնելուց հետո կայքը Ձեզ առաջարկելու է աշխատանքային ֆիլտրված հայտարարություններ։ Դուք կարող եք ընտրել համապատասխան աշխատանքը, ապա՝ սեղմել «Դիմել» կոճակը։

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար անհրաժեշտ է արդեն ՄՍԾ https://socservice.am կայք անցնելով ճշտել Ձեր՝ ՄՍԾ տարածքային կենտրոնի հասցեն և մոտենալ կենտրոն։ ՄՍԾ աշխատակցիների կողմից կկազմակերպվի թափուր աշխատատեղի լրացման համար անցկացվող հարցազրույցին Ձեր մասնակցությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել