Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության դասակի ոստիկանը մեղադրվում է հափշտակություն կատարելու համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալքես» դատական-տեղեկատվական համակարգից։
Ա․ Ս․-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության դասակի ոստիկան, 2022 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, ծառայություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում:
Այդ ժամանակ նկատել է, որ բժշկասանիտարական հսկիչ կետի ժապավենների մոտ ավելի քան 40 րոպե առանց հսկողության է մնացել Արփինե Գ․-ին պատկանող կարմիր գույնի ճամպրուկը և նրա մոտ դիտավորություն է առաջացել այդ ճամպրուկից կատարել գողություն, ապա հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, նշված ճամպրուկը տեղափոխել է ժամանման սրահում գտնվող, չօգտագործվող զուգարան և ճամպրուկի միջից գաղտնի հափշտակել է Արփինե Գ․-ին պատկանող 687.000 ՀՀ դրամ արժողության զարդերը:
Գործը դատարանում է, մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: