«Մոտակա ժամանակահատվածում այս սրիկաները շատ զավեշտալի պատրվակով պլանավորում են ինձ ձերբակալել»,- երեկ երեկոյան ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Այնուհետև ուղիղ եթերում նա հայտնում է, որ 2018–ին Պետական վերահսկողական ծառայությունը, երբ նախագահում էր Դավիթ Սանասարյանը, ստուգումներ են իրականացրել Պետական բժշկական համալսարանում, որտեղ ինքը եղել է բուհի կառավարման մարմնի նախագահ, տարբեր տարիներին վերաբերող տեղեկանք են գրում, մեկ դրվագ փորձում են կապել իր հետ։
«Դավիթ Սանասարյանը հաստափոր տեղեկանք է գրում իր ստուգումների մասին և մեկ դրվագ փորձում են կապել ինձ հետ, որովհետև Բժկական համալսարանն այդ ժամանակահատվածում ինչ–որ բիզնես հարաբերություններ է ունեցել «Դիմադրության» շարժման ղեկավար Իշխան Սաղաթելյանի կազմակերպություններից մեկի հետ։ Հիմարություն է գրած լինում Սանասարյանի ղեկավարած «կանտոռան», և ես գիտեմ, թե դա ինչու է գրել նա, ում ուղղորդմամբ։ Մի խոսքով, 2018–2022 թվականներին այդ փաթեթը շրջանառվում է տարբեր իրավապահ կառույցներում։ Սանասարյանից հետո այդ կառույցը ղեկավարում է Քյարամյանը, փորձում է այդ գործը սարքել թեմա։
Նա գործն ուղարկում է ԱԱԾ–ը, քննում են, ոչ մի բան չեն գտնում ինձ կամ Իշխանին բռնելու համար, որտեղից գործն ուղարկում են հակակոռուպցիոն կոմիտե, երկար ժամանակ աշխատում են, գործ հարուցելու առիթ չեն գտնում։ Չորս տարի անց, այս Քյարամյան կոչվածը, դառնում է Քննչական կոմիտեի ղեկավար, և այդ գործը, որի տակ ոչինչ չկա, նորից վերահասցեագրվում է այս «օբյեկտին»։
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Քյարամյանը վիզ է առում իմ դեմ «գործ սարքի» և ամեն ինչ կանի, որ Աշոտյանին նստեցնեն։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն կերպ կալանավորել ինձ, վստահաբար եմ ասում»,- մանրամասնեց Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։