Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է կուսակցությունը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի խոսքը։
«Մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն։
Շնորհակալ եմ ՔՊ 6-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին, նորընտիր Վարչության բոլոր անդամներին»,-նշել է նա։