Հրշեջները մարել են Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 6-ի ժամը 05։03-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում (մոտ 100 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 05։34-ին, մարվել՝ 05։43-ին։ Մոտ 30 քմ տարածքում այրվել են սուրճի պարկեր, պլաստմասսե տարրաներ, թղթե արկղեր և սուրճի երկու հաստոց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել