Նոյեմբերի 1-ից 5-ը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում գործընկերոջս` Քերմանի քաղաքապետ Սաիդ Շարբաֆ Թաբրիզի և Իրանում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանի հետ հանդիպեցինք Քերման քաղաքի Առևտրի և արդյունաբերության պալատի անդամներին: Այս մասին հայտնում է Արմավիր խոշորացված համայնքի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը։
«Ավելի քան 2 ժամ տևած հանդիպման ընթացքում Քերմանի Առևտրի և արդյունաբերության պալատի անդամներին ներկայացրեցինք Հայաստանի ներդրումային միջավայրը, Արմավիրում իրանական կապիտալով գործունեություն ծավալող ընկերությունների հաջող փորձը:
Պայմանավորվեցինք առաջիկա ամիսներին համատեղ քննարկում կազմակերպել նաև արմավիրցի և քերմանցի գործարարների մասնակցությամբ, ինչը լավ հնարավորություն կտա աշխուժացնելու երկկողմ համագործակցությունը»,-նշել է նա։