Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում Միասնության հանրահավաք։ Ինչպես նախապես հայտարարել էր «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, հանրահավաքը միասնություն է խորհրդանշում ոչ թե որևէ անձի կամ ուժի շուրջ, այլ Հայաստանի և Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ:
Հանրահավաքը ի պաշտպանություն Արցախի է։ Հանրահավաքին մասնակցելով՝ հայ մարդը հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արձանագրում է, որ օրվա իշխանությունը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու: