Կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ է ստացվել․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ։

«Ըստ այդմ.
«ՏԵՑԵՆՏՐԻՔ ԱՏԵԶՈԻԶՈՒՄԱԲ» խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ, 20մլ ապակե սրվակ, Շվեցարիա Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, 4303 Կայզերաուգստ-երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող, Ռոշ Դիագնոստիկս ԳմբՀ, Սանդհոֆեր շտրասե 116, Մանհայմ, Բադեն Վուրթեմբերգ, 68305, Գերմանիա-բալք արտադրող, առաջնային փաթեթավորող՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Գրենզախերշտրասե 124, 4070 Բազել (Շվեյցարիայի համար) դեղի H0238B01 սերիայի դեղը արտադրողի կողմից հաստատվել է որպես կեղծված:

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել