Վիճաբանություն Երևանի ճաշարաններից մեկում․ պատճառը այցելուներից մեկի կողմից զինվորական համազգեստ կրելն էր

Երևանում գտնվող ճաշարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել այցելուներից մեկի կողմից զինվորական համազգեստ կրելու պատրվակով։ Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ին։

Արմեն Հ․-ն ժամը 19:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի ճաշարաններից մեկում, խուլիգանական դրդումներով, չնչին առիթով՝ Ալեքսանդր Ղ․-ի կողմից զինվորական համազգեստ կրելու պատրվակով վիճաբանություն է հրահրել վերջինիս հետ, ինչը վերաճել է քաշքշուքի, որի ժամանակ Արմեն Հ.-ն իր մոտ առկա դանակով հարվածել է Ալեքսանդր Ղ․-ի պարանոցի։

Վերջինիս առողջությանը պատճառել է ձախից պարանոցի շրջանի կտրած-ծակած, վահանաճառի վնասումով կոկորդը թափանցող վերքի տեսքով կյանքին վտանգ սպառնացող՝ ծանր վնաս: Արմեն Հ․-ին մեղադրանք է առաջադրվել։

Գործը դատարան է ստացվել հուլիսին ու մակագրվել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ամբաստանյալը կալանավորվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել