Պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու և բազմակի օգտագործման պայուսակներին անցնելու նպատակով առաջիկայում մոտ 300.000 կտորե տոպրակ անվճար կբաժանվի Հայաստանի քաղաքացիներին:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն Առաջին ալիքին հայտնել է, որ Կառավարությունը, ի թիվս տարբեր դեսպանատների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, անհատ նախաձեռնողների, քաղհասարակության, մեկնարկեցին նախաձեռնություն, որով նախարարությունը ուզում է, չի պարտավորվում, բայց ուզում է շուրջ 300.000 բազմակի օգտագործման տոպրակներ անվճար բաժանել Երևան քաղաքում, տարբեր մարզերում, փոքր և մեծ քաղաքներում, ընդ որում՝ դրանք ունեն իրազեկման և գովազդային արշավների տեսք:
«Այսինքն՝ բոլոր նախաձեռնողները կարող են միանալ մեզ և իրենց տարբերանշաններով, իրենց լոգոներով այդ տոպրակները տրամադրել նախարարությանը, որոնք բաժանվելու են հասարակության շրջանակներում:
Հայաստանում պլաստիկի շրջանառությունը մինչև 2024-ը, ըստ ստանձնած միջազգային պարտավորության, պետք է բացառվի: Սակայն խանութներում առկա պատկերը ցույց է տալիս, որ մարդիկ, չնայած վճարովի, շարունակում են օգտվել պոլիէթիլենային տոպրակներից»,-նշել է նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։