ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է նոյեմբերի 5-ին չմասնակցել ցույցի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է նոյեմբերի 5-ին ընդդիմության առաջիկա հանրահավաքի հետ կապված զգույշ լինել Երևանում, խուսափել Ֆրանսիայի հրապարակին հարող տարածք այցելելուց և մարդկանց կուտակումներից։

«Մոտավորապես ժամը 15:00-ից սկսած՝ հորդորում ենք չմասնակցել ցույցին, խուսափել Ֆրանսիայի հրապարակին հարող տարածք այցելելուց։

Ցույցերը կարող են անկանխատեսելի լինել, իսկ մասնակիցները ցանկացած պահի կարող են փոխել ուղղությունը՝ շարժվելով այլ ուղղությամբ, ուստի խուսափեք մադաշատ վայրերից։

Նույնիսկ խաղաղ նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման և, գուցե, դառնան բռնի»,- ասված է դեսպանության հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել