Ռուսաստանը միշտ ջերմությամբ է վերաբերվել Ուկրաինայի ժողովրդին․ Պուտին

Ռուսաստանը միշտ ջերմությամբ է վերաբերվել Ուկրաինայի ժողովրդին, այդպես է վերաբերվում նաև այժմ, չնայած այսօրվա ողբերգական առճակատմանը, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հենց Ուկրաինան, Ուկրաինայի ժողովուրդն է ռուսների, Ռուսաստանի նկատմամբ միտումնավոր հրահրվող ատելության առաջին ու գլխավոր զոհը։ Ռուսաստանում ամեն ինչ ճիշտ հակառակն է ։ Մենք միշտ հարգանքով ու ջերմորեն ենք վերաբերվել և վերաբերվում ուկրաինացի ժողովրդին։ Այդպես եղել է և կա՝ չնայած այսօրվա ողբերգական առճակատմանը»,- ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն անխուսափելի էր։

«Իրավիճակն Ուկրաինայում նրա այսպես կոչված բարեկամները հասցրեցին այն աստիճանի, որ այն դարձավ մահաբեր՝ Ռուսաստանի համար, վերածվեց ինքնասպանության՝ ուկրաինացի ժողովրդի համար»,- ասել է Պուտինը։

«Դժվար է ու ցավալի այն, որ միմյանց դեմ մարտնչում է, ըստ էության, մեկ ժողովուրդ․ առճակատումը մեկ ժողովրդի մեջ է այնպես, ինչպես 1917-ի ցնցումներից հետո էր։ Մարդկանց նորից միմյանց դեմ հանեցին»,- հավելել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ անցյալ դարում օտար տերություններն իրենց «ձեռքերը տաքացնում էին» Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի, ժողովրդի դժբախտության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել