Նախատեսվում է 2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի: Այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հացերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
«2023 թվականի կանխատեսումներում հաշվի են առնվել կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշների, 2022 թվականին սեպտեմբերի 1-ից բարձրացված չափերը և դրանց՝ 2023 թվականի ընթացքում նախատեսվող բարձրացումների ու Կենսաթոշակային օրենսդրության մեջ կատարվող ռեֆորմները: Մասնավորապես, կանխատեսումներում հիմք են ընդունվել հետևյալ ցուցանիշները՝ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31 հազար դրամ՝ մինչև 2022 թ սեպտեմբերի 1-ը գործող 28 հազար 600 դրամի փոխարեն: Իսկ 2023 թվականին հուլիսից նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամ: Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ 2022 թվականի հուլիսին նախատեսվում է հիմնական կենսաթոշակի չափը հասցնել 36 հազար դրամի՝ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը 2022 թ հուլիսից սահմանվելով 525 դրամ՝ ներկայիս 500 դրամի փոխարեն »,-ասաց Մկրտչյանը:
Մանրամասները՝ տեսանյությում: