Գայանե Փայտյանի հիմնադրած դպրոցի հայտարարությունը

Լրագրող Գայանե Փայտյանի հիմնադրած դպրոցը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԳԱՅԱՆԵԻ ՍԿՍԱԾ ԳՈՐԾԸ:

Սիրելի ուսանողներ, հետևորդներ,

Գայանե Փայտյանը հայկական հեռուստաեթերում էր արդեն շուրջ 3 տասնամյակ: Գայանեն մի ամբողջ դպրոց ստեղծեց ու խոսքը միայն այս դպրոցի մասին չէ, շատերը լրագրողի, հաղորդավարի մասնագիտությունն ընտրեցին, որովհետև ոգեշնչվեցին Գայանեի կերպարով, ձայնով, պրոֆեսիոնալիզմով, Գայանեն տարբերվող էր, յուրահատուկ: Նա կաղապարներ կոտրեց ու նորի ստեղծող դարձավ: Գայանեի մեծ երազանքն էր հիմնադրել դպրոց – ստուդիա, որտեղ երեխաները, պատանիները, երիտասարդներն ու նաև մեծերը հնարավորություն կունենային սովորելու խոսքի կուլտուրա, էթիկա, կզարգացնեին ստեղծագործական միտքը, կոգեշնչվեին` անկախ նրանից, թե հետագայում ինչ մասնագիտություն կընտրեին: Գայանեի երազանքն իրականացավ, դպրոց – ստուդիան 13 տարեկան է: Ինչպես որ հայկական հեռուստաեթերում Գայանեն նորի հիմքեր դրեց ու փոխանցեց սերնդակիցներին, ապա նաև նոր սերունդներին, այդպես էլ այս 13 տարիների ընթացքում դպրոցն այնպես կայացրեց, կարողացավ ճիշտ և ամուր հիմքեր դնել, պրոֆեսիոնալ թիմ հավաքել, որ իր սկսած գործն իրենից հետո էլ շարունակելի լինի:

Գայանե Փայտյանի դպրոց-ստուդիան շարունակելու է գործել, դպրոցի դռները ոչ մի օր չեն փակվելու, դպրոցն ավելի է զարգանալու, շարունակելու է հրաշալի շրջանավարտներ ունենալ, որոնց մի մասը Գայանեի գործի շարունակողն են դառնալու հեռուստաեթերում, ռադիոկայաններում, տպագիր մամուլում:

Մենք ունենք հրաշալի թիմ, դպրոցի կողքին են Գայանեի պրոֆեսիոնալ, հայտնի գործընկերները, որոնք պատրաստակամ են բոլոր ջանքերը ներդնել ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ բրենդը բարձր պահելու համար:

Սա նշանակում է` ընդունելության համար հայտերի ընդունումը շարունակվում է»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել