Գերասիմ Վարդանյանի գործով նիստը, ինձ համար դեռևս անհայտ պատճառներով՝ հետաձգվել է. պաշտպան

Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրաեական գործով այսօր՝ ժամը 16:00-ին կայանալիք դատական նիստը հետաձգվել է ինձ համար դեռևս անհայտ պատճառներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել, ապա ազատ արձակել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել