Ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմության մոտ կարգախոս կա ռուսերեն հնչող՝ «никогда не сдавайся позорься до конца»( երբեք մի հանձնվիր, խայտառակվիր մինչև վերջ-խմբ․)։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին:
«Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերը հենց իրեն են վստահել: Ուղղակի ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման: Մենք ընդդիմություն ենք եղել և գիտենք հանրահավաք անելը ինչ է, ինչի համար է, երբ է պետք կանգ առնել»,-նշեց ԱԺ խոսնակը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը ԱԺ է գալիս միայն «Զատուլինին պաշտպանելու համար»:
«Իրենք չեն գալիս նիստի այնքան ժամանակ, մինչև Զատուլինի թեմա է լինում, վեր են կենում գալիս են, որ Զատուլին պաշտպանեն»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ խոսնակն անդրադարձավ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին:
«Մտավախություն ունեմ, որ իր արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին»,-նշեց նա: